
«Մենակ ենք մնացել, պետությունը լուծում չի տալիս».Հարյուրավոր բնակիչներ սպասում են Վարդան Սրմաքեշի պատասխանին
Երևանի Հալաբյան 55 և Ֆուջիկի 6 փողոցների հատվածում կառուցվող «Նուռ» համալիրի 200-ից ավելի ընտանիքներ թեև ունեն բնակարանների գնման իրավունք, սակայն բնակարան չունեն։ Այսօր բնակիչները հավաքվել են շեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշի գրասենյակի մոտ։ Նրանք հանդիպել են գրասենյակի տնօրենի, Հայաստանում Վարդան Սիրմաքեշի ներկայացուցչի հետ։
«Մենք «Արծաթ» ՓԲԸ –ին վճարել ենք գումար՝ մեզ բնակարաններ կառուցելու համար։ Ընկերության տնօրեններից մեկը Սևակ Արծրունին է, մյուս տնօրենը՝ Վարդան Սիրմաքեշը։ Մենք հանդիպեցինք Սիրմաքեշի գրասենյակի տնօրենի հետ, ասացինք՝ բնակարանները պետք է սարքեք։ Այժմ ընկերությունը սնանկացման եզրին է։ Մենք առաջարկեցինք՝ մեր կողմից կարող ենք ներդրում անել, մի փոքր գումարային տարբերություն տալ, լրացնել բալանսը, բայց իրենք պետք է ունենան կամքի ուժ, լինի նոտարական պայմանագիր, որ սարքելու են, վերջացնեն, բալանսը վերջում տանք։ Տնօրենը խոստացավ երկու օրվա մեջ մեր հարցին պատասխան տալ՝ համաձա՞յն է պարոն Սիրմաքեշը, թե ընդհանրապես այս նախագիծն իրեն չի հետաքրքրելու, ասեն՝ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք։
Այս պրոցեսն արդեն 7 տարի գնում է, այժմ այն պահն է՝ կամ սնանկանալու է ընկերությունը, կամ սարքելու է»,- նշեց բնակիչներից մեկը՝ հավելելով, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, իրենք այլ կերպ կշարունակեն իրենց ակցիաները։
Մեկ այլ բնակիչ նշեց, որ իրավիճակը բարդ է հարյուրավոր ընտանիքների համար։
«Շենքը չկա, ինչ-որ բանակցություններ են ընթանում կառուցապատողի և շեյցարահայ գործընկերոջ միջև։ Վերջերս ենք իմացել, որ այս ամբողջ նախագծի մեջ ներգրված է Վարդան Սիրմաքեշը։
Արդեն ոչ թե համբերության բաժակն է լցվել, այլ համբերության կարաս ասեմ, ջրավազան ասեմ, ինչ ասեմ, այդ ամենը լցվել է։ Փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել։ Պետք է լիներ այնպիսի իրավիճակ, որ արդյունքում մենք մուծումներն անեինք, մեզ վկայականներ տային ու մենք գնայինք, ապրեինք»,-նշեց բնակիչը։
Նա ասաց, որ նման խնդրի միայն իրենք չեն հանդիպում. «Մենք բարձրաձյանում ենք այս հարցը, մեզ է անձամբ վերաբերվում։ Վստահ եմ բազմաթիվ նման պատմություններ կան, և, կարծես, քաղաքացին լրիվ մենակ է մնացել, չունի պաշտպանություն։ Պետությունը չի կարողանում աջակցել ու լուծում տալ»։
Մանրամասն՝ տեսանյութերում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան