
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում:
Գրում է 24news-ը՝ վկայակոչելով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատող «Transfermarkеt»–ի տվյալները։
Միլանի «Ինտերի» խաղացող 36-ամյա Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստների այս կատեգորիայում նույն տրանսֆերային արժեքն ունի միայն «Ռեալի» 39-ամյա ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը:
Այս տարիքային կատեգորիայում տարբեր դիրքերում խաղացող ֆուտբոլիստների շարքում առավել բարձր արժեք ունեն Լիոնել Մեսսին (37 տարեկան, 20 միլիոն եվրո), Ռոբերտ Լևանդովսկին (36 տարեկան, 15 միլիոն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուն (40 տարեկան, 12 միլիոն եվրո), Կարիմ Բենզեման (37 տարեկան, 8 միլիոն եվրո) և Թոմաս Մյուլլերը (35 տարեկան, 6 միլիոն եվրո):