
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի է մահացել։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը, որ օրերս հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել:
«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը»,-ասել է նա:
«Ըստ նախնական բժշկական գնահատականի, հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել»,- նշել է ՊՆ խոսնակը: