
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը՝ իր լիակատար զորակցությունն ու աջակցությունը հայտնելով գործչին։
Նա նշել է՝ Էդգար Ղազարյանը մեծ ակտիվություն է ցուցաբերում հանրային տիրույթում, նա իր խոսքը տարբեր միջոցներով հասցնում է մարդկանց։
«Փորձում են սահմանափակել մարդու ազատ խոսքի իրավունքը, ահաբեկել բառիս բուն իմաստով, ուղերձ հղել հանրությանը, որ յուրաքանչյուրին նույնն է սպառնում, որոնք կփորձեն խոսքով ու գործով պայքարել, որպեսզի ժամ առաջ այս չարիքի իշխանությունը վերանա մեր երկրից»,-ասաց Սրբազանը։