
Էդգար Ղազարյան. Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա լինելու են դատախազներն ու քննիչները
«Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա հաստատ լինելու են այս գործի հետ առնչություն ունեցած բոլոր դատախազներն ու քննիչները»,-արձագանքելով իր դեմ հարուցված քրեական վարույթին՝ գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա մանրամասնել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը նրանց համար նախատեսել է հոդված 480-ը, որը վերաբերում է ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն։
«Զարմանում եմ ես սրանց վրա․ ենթադրենք նա լրիվ խելագարվել է իր արածից ու իր ցավից, էլ չասեմ «գործարանային դեֆեկտները», բա Ձեր խելքն ու՞ր էր, որ Ձեր կամքով եկել, ընկել եք իմ ձեռքը»,-հետգրությամբ նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Տխմարը չի հասկացել, որ բնությունն ինձ ստեղծել է իր հախից գալու համար. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար. Ռուբեն Մելիքյան
- Կանգնել բարձր գոռացել եմ, որ կառավարության անդամների ուղիղ կեսը էշի մեկն են. Արսեն Բաբայանի անեկդոտը՝ էդգար Ղազարյանի մեղադրանքի մասով