
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա իշխանության մեջ մյուսները կա´մ զոհեր են, կա´մ գործիքներ»,- գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Ըստ նրա, դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:
«ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է»,- գրել է Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ արել է մեկնաբանությաուն՝ «ղարաբաղցի ես, թե հայ?», իսկ քույրը փորձել է սրբագրել նրա ասածը, թե «եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։
Որևէ խտրականություն լինել չի կարող»։
Հարակից հրապարակումներ`
- «Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի» բառերը, սա պարզապես աշխարհագրական տարբերություն է»․ ՔՊ-ականը՝ եղբոր գրառման մասին
- «Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ