
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևանը նոր բացված ԱՁ-ով մասնակցել է աղի տենդերին»։
Նա ևս մեկ գրառում է արել այդ թեմայով՝ արձագանքելով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ղեկավար Սաշա Կատվալյանի գրառմանը։
««ԵԱՍՄ» ղեկավար Սաշա Կատվալյանը, մանիպուլացնելով հանրությանը, անդրադարձել է իմ այս հրապարակմանը։
Այժմ անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ նրա կռուտիտները։
Ուրեմն, «ԵԱՍՄ»-ի ղեկավար Սաշա Կատվալյանի հարևանը նոր բացված ԱՁ-ով մասնակցել է ԵԱՍՄ-ԳՀԱՊՁԲ-24/63 ծածկագրով ԱՂԻ տենդերին։ Հայտերի հրապարակման օրը եղել է 16.10.2024, սակայն Նաիրա Գևորգյան Մերուժանի ԱՁ-ն գրանցվել է 22.10.2024-ին։
.Նկար համար 1-ում Նաիրա Գևորգյանի գնային առաջարկն է ԱՂԻ տենդերի համար։
.Նկար համար 2-ում e-register.am/am կայքի տեղեկատվությունն է, ըստ որի՝ Նաիրա Գևորգյան Մերուժանի ԱՁ-ն գրանցվել է 22.10.2024-ին, և գտնվելու վայրը նշված է «Հաղթանակ 4փ», այսինքն՝ Նաիրա Գևորգյանը և Սաշա Կատվալյանը հարևաներ են։
Որից հետո «ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսելը» ԵԱՍՄ-ԷԱՃԱՊՁԲ-24/67-1 ծածկագրով 39,999,997 դրամի պայմանագիր է կնքում իր հարևանի նոր բացված՝ Նաիրա Գևորգյան Մերուժանի ԱՁ-ի հետ՝ ցախավելների մատակարարման համար, որը, իբր, պետք է օրական մատակարարի 4000 հատ ցախավել։
.Նկար համար 3-ում ցախավելների պայմանագիրն է, որում «Մարսել» Սաշա Կատվալյանը ստորագրել է։
.Նկար համար 4-ում կատարողական ակտով արդեն իր հարևանին վճարում է 9,999,999 դրամ, և այդպես շարունակ։
Բացի այդ, «Մարսել»-ը իր հրապարակման մեջ չի անդրադարձել կարևոր մանրամասների, մասնավորապես՝ այն փաստին, թե ինչպես է ստացվել, որ Անդրանիկ Բեդախյան Ռոմանի ԱՁ-ն ԵԱՍՄ-ԷԱՃԱՊՁԲ-24/20 ծածկագրով
մասնակցել է ցախավելների տենդերին, և կնքել է իր հետ 23.999.999 դրամի պայմանագիր, որից հետո Անդրանիկ Բեդախյանը աշխատանքի է ընդունվել «ԵԱՍՄ»-ում՝ որպես օպերատոր։
Հավելյալ ուշագրավ հանգամանք է նաև այն, որ Նաիրա Գևորգյանը՝ Անդրանիկ Բեդախյանի մայրն է, «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևաններն են։
.Նկար համար 5-ում ցախավելների պայմանագիրն է, որը հենց «Մարսել» Սաշա Կատվալյանն է ստորագրել։
Այս կարևոր անհերքելի հանգամանքին «Մարսել»-ը իր հրապարակման մեջ չի անդրադարձել, այլ պարզապես խեղաթյուրել է փաստերը։
«ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանը փաստերը մանիպուլացրել է իր հրապարակման մեջ և հրապարակել այլ գործարքի փաստաթուղթ, որը որևէ առնչություն չունի իմ կողմից նշված անձանց հետ, և նա փաստերը մանիպուլացնելով խեղաթյուրելով գրել է,
«Այս ընկերություններից ոչ մեկը որևէ ձևով ինձ հետ փոխկապակցվածություն չունի և իմ հարևանը չէ, ինչպես ներկայացվում է»։
.Ու փասռք Աստծո, որ իր հրապարակման մեջ չի գրել, որ նա վարսավիրանոցում մազ է կտրել, և որ այդ վարսահարդարը որևէ ձևով իր հետ փոխկապակցվածություն չունի և իր հարևանը չի։
Հրապարակային խոսքս ուղղում եմ «ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանին, քանի որ իր հրապարակման մեջ գրել է, որ «Հատուկ պատվերով աշխատող բլոգերների» մասին՝ եթե մեկ օրվա ընթացքում հանրային հիմնավոր փաստերով չհիմնավորես, որ հատուկ պատվերով բլոգեր եմ։
Չհիմնավորելու դեպքում, գիդես ինչպես են անվանում նման մարդկանց»,- գրել է Արթուր Չախոյանը։