
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն արձագանքել է Հայկո Պալյան անուն-ազգանունով գրանցված օգտատիրոջ գրառմանը։
«Դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ մի գյումրեցի ՔՊ-ական մեկնաբանություններ է գրում, ապա մեկին հարցնում է. «ղարաբաղցի ես, թե հայ?»,- գրել էր փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Փաստաբանի գրառման ներքո մի օգտատեր նշել է, որ Հայկո Պալյանը ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրն է։