
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի աթոռին։ Վստահ եմ, որ իրենք իրենց հետ դատարան կբերեն Նիկոլ Փաշինյանին, Վահե Գրիգորյանին, ՍԴ բազմաթիվ դատավորների մեղադրյալի կարգավիճակով»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ում մեղադրանք է առաջադրվել 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, և դատարանը քննում էր խափանման միջոցի հարցը։
Նա ընդգծեց, որ ոչ մի մարդ չի կարող Հայաստանում խոսք ասելու համար պատժվել, բացի նրանցից, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին, որոնք իրականացրել են պետական դավաճանություն։
Էդգար Ղազարյանն ասաց, որ բողոքարկելու են ստորագրություն չհեռանալու մասին միջնորդությունը, բողոքարկելու են իր կարգավիճակը։
«Երեկ քննչականում ուզում էին իմ հեռախոսն առգրավել։ Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, տանեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ պատգամավորներին, ինչ գործ ունեք իմ հեռախոսի հետ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում է 2-5 տարի ազատազրկում:
Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի հարցը քննում է դատավոր Գարիկ Աբելյանը։ Որոշումը կհրապարակվի փետրվարի 23-ին ժամը 10։00-ին։ Դատարանից պահանջվել է խափանման միջոց ընտրել՝ վարչական հսկողություն, ստորագրություն չհեռանալու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
- Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
- Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
- Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
- Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
- Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
- Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
- Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
- Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
- Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
- Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
- Էդգար Ղազարյան. Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա լինելու են դատախազներն ու քննիչները
- Տխմարը չի հասկացել, որ բնությունն ինձ ստեղծել է իր հախից գալու համար. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար. Ռուբեն Մելիքյան
- Կանգնել բարձր գոռացել եմ, որ կառավարության անդամների ուղիղ կեսը էշի մեկն են. Արսեն Բաբայանի անեկդոտը՝ էդգար Ղազարյանի մեղադրանքի մասով
- Էդգար Ղազարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե