
«Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի» բառերը, սա պարզապես աշխարհագրական տարբերություն է»․ ՔՊ-ականը՝ եղբոր գրառման մասին
ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն անդրադարձել է եղբոր՝ Հայկո Պալյանի` դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ արած մեկնաբանությանը՝ «ղարաբաղցի ես, թե հայ?» ու փորձել սրբագրել։
«Որոշ լրատվականներ և անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։
Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել»,- գրել է Էմմա Պալյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
- Ինչո՞ւ չեք կալանավորում. Փաստաբանն իրավապահների ուշադրությունն է հրավիրում Հայկո Պալյանի մեկնաբանություններին