
Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին հրապարակմանը
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանի գրառմանը։ Կատվալյանը գրառումը պատվեր է համարել։
«Հատուկ պատվերով աշխատող բլոգերների ու կեղծիք տարածող լրատվականների համար։
«Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկը 2024 և 2025 թվականներին հայտարարել է տեխնիկական աղի և ավազի մրցույթներ, որի ժամանակ հաղթող ճանաչվել են ներքոնշյալ ընկերությունները, որոնց հետ կնքվել են պայմանագրեր։ Այս ընկերություններից ոչ մեկ որևէ ձևով ինձ հետ փոխկապակցվածություն չունի և իմ հարևանը չէ, ինչպես ներկայացվում է։
Տեխնիկական աղի ու ավազի անհրաժեշտ քանակություն համայնքային հիմնարկի պահեստներում կան, որևէ խնդիր չի առաջացել և այս պահին ևս չկա։
Սուտ, կեղծիք տարածող ու պատվեր կատարող մարդկանց մասին էլ մեր հանրության մեջ ընդունված բնութագրիչներ կան»։