Քաղաքական 17:04 22/02/2025 Հայաստան

Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության վերադարձի իրավունքի իրացման, գերիների ազատ արձակման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության, Հայաստանում արցախահայության սոցիալ-տնտեսական օժանդակության, ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության որպես այդպիսին բնորոշման, Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման մեծացման, պատժամիջոցների կիրառման և այլ ուղղություններով։

Գործունեության մասին ամփոփ ներկայացված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության մեջ. 

«Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ www.freearmenianhostages.net և www.freearmenianhostages.am հասցեներով գործարկել է տեղեկատվական կայք՝ նպատակ ունենալով հայերեն և անգլերեն լեզուներով բարձրացնել իրազեկվածությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող շինծու դատաիրավական գործընթացների վերաբերյալ։

Այս կայքը կարող է օգտակար լինել Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչպես հայկական, այնպես էլ օտար կազմակերպությունների համար՝ իբրև տեղեկատվական շտեմարան։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել միջազգային տարբեր կառույցներից ստանալ արձագանքներ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննության, իրավունքների լիարժեք հարգման և ազատ արձակման վերաբերյալ։

Մասնավորապես, խնդրին անդրադարձել են մոլորակի խոշորագույն քաղաքական կազմակերպություն՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ։

Սոցիալիստական ինտերնացիոնալի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Այս օրերին Բաքվում տեղի են ունենում 16 հայ գերիների դատավարությունները, որոնցից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներն են՝ տևական կալանքի տակ մնալուց հետո։ Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում, երաշխավորել թափանցիկ ընթացակարգ՝ արդար դատավարության չափանիշներին համապատասխան, նկատի ունենալով, որ բանտարկյալներին չի տրվել բավարար ժամանակ՝ ուսումնասիրելու իրենց առաջադրված մեղադրանքները և, հետևաբար, օգտվելու իրավական պատշաճ ներկայացվածությունից։ Միջազգային իրավական դիտորդների ներկայությունը հիմնարար կարևորություն ունի»։

Տարբեր շեշտադրումներով Բաքվում ընթացող ձևական դատավարություններին անդրադարձել են նաև կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, նույն հանձնախմբի անդամ Դինա Թիթուսը, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսը, նույն քաղաքական խմբի անդամ Նաչո Ամոր Սանչեսը։

Դրական ենք գնահատում, որ միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։
Հայ դատի կենտրոնական գրասենյակը, հունվարի 27-ին հանդես է եկել «Ի հակազդումն տգիտության» վերնագրված հայտարարությամբ՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից թույլտրված՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներին, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների, և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։

Կանադա
Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում հունվարի 30-ին Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և  Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։

Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում.

• Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,
•   Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,
•   Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,
•   Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,
•   Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։

Հունվարի 8-ին Հայ դատի Լավալի հանձնախմբի նախաձեռնությամբ Հայ դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել և կանադահայությանը հուզող մի շարք հարցեր են քննարկել “Parti Québécois” կուսակցության ղեկավար և Քվեբեկի խորհրդարանի անդամ Փոլ Սենթ-Պիեռ Պլոմոնտոնի հետ:

Հայ դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչները հունվարի 20-ին էլ հյուրընկալել են Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին և քննարկել Հայաստանում Կանադայի դեսպանատան աշխատանքին առնչվող հարցեր, ինչպես նաև կանադահայ համայնքին հետաքրքրող այլ հարցեր՝ կապված արցախահայությանն ու Հայաստանին առնչվող խնդիրներին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունվարի կեսերին շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությանը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքսանդր Գալիցկու հեղինակած փաստաթուղթն ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման հրատապությունը, ինչպիսիք են՝ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքների վերացումը, ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառումը, արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն ու Սիրիայում խոցելի փոքրամասնությունների պաշտպանությունը։

Հայ դատի հանձնախումբը շեշտել է, որ սենատոր Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնում հաստատելը առանցքային հնարավորություն է Միացյալ Նահանգների համար՝ իր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնելու արդարության և հաշվետվողականության սկզբունքներին:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նույն ժամանակահատվածում սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հունվարի վերջին և փետրվարի սկզբին օժանդակելով “Save the ArQ” նախաձեռնության անդամներին ամերիկյան օրենսդիրների և նրանց գրասենյակների համար կազմակերպել է հանրային լսումներ, որոնց ընթացքում ներկայացվել են Երուսաղեմի հայկական պատրիարքության և նրա կալվածքների շուրջ զարգացումները, հայ համայնքի դեմ առկա սպառնալիքներն ու խտրական դրսևորումները։ Համաքրիստոնեական դիտանկյունից կարևորվել է Երուսաղեմում հայկական մշակութային ժառանգության և հայկական հազարամյա ներկայության պահպանման անհրաժեշտությունը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, փետրվարի 7-ին Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում  ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել որոշակի գործողություններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգության և Սիրիայից ու Լիբանանից մինչև Երուսաղեմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանության հարցերում:

Հայաստանին նվիրված պանելային քննարկումը, որը վարում էր “American Enterprise Institute”-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, իրավապաշտպան Քրիստինե Առաքելյանը և կոնգրեսական Քրիս Սմիթը։ Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ․ Ադրբեջանի հարձակումը և Արցախից 150.000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացվել է ամերիկյան քաղաքական գործիչների աջակցությամբ և հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին և Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը և ապահովել տեղահանված արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։

Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացյալ Նահանգները պետք է իրականացնի կրոնական ազատության պահպանման և հայերի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը փետրվարի 13-ին շնորհավորել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդին՝ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում հաստատման կապակցությամբ և կոչ արել համապարփակ հետաքննություն սկսել ԱՄՆ հետախուզության, քաղաքականության և արտաքին օգնության ձախողումների վերաբերյալ, որոնք նպաստել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը։
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Գաբբարդի հաստատումը և կոչ է անում ապահովել, որ Միացյալ Նահանգները լիովին գնահատի իր դերը Արցախի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան արշավում, լինի դա բացթողումների կամ հանձնարարականների միջոցով, որոնք օգնել, խթանել կամ քաջալերել են Ադրբեջանին»․ - նշել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Գաբբարդին ուղղված իր շնորհավորական նամակում հանձնախումբը նաև ընդգծել է հետախուզության քաղաքականության պաշտոնական վերագնահատման կարևորությունը, հասկանալու համար թե ինչպես է ԱՄՆ քաղաքականությունը, օրինակ՝ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նպաստում նրա ռազմական հանցագործություններին: «Ինչպես գիտեք, Հավայան կղզիներում և ամբողջ Միացյալ Նահանգներում հայկական ծագում ունեցող ամերիկացիները երկար ժամանակ աջակցել են ձեր ջանքերին՝ ուղղված վայրագությունների կանխարգելմանը, մարդու իրավունքների և մեր համայնքի ու կոալիցիոն գործընկերների համար հատուկ մտահոգություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Մենք խորապես երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ոգեկոչման և, իհարկե, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնյաների ժողովրդավարական ձգտումներին ձեր աջակցության համար․․․

Մենք պատրաստ ենք աջակցելու ԱՄՆ-ի բացթողումների և հանձնաժողովի անհաջողությունների հետաքննությանը, որն օգնեց, աջակցեց կամ քաջալերեց Ադրբեջանին հետապնդելու իր ցեղասպան ծրագրերը Արցախի խաղաղ հայ խաղաղ բնակչության դեմ»․- մասնավորապես նշված է Հայ դատի հանձնախմբի նամակում։

Հունվարի 21-ին Մոնտեբելլոյում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշարձանը Կալիֆոռնիայի պատմական կոթողների ցանկի մեջ ներառելու պաշտոնական արարողությունը՝ նահանգային և քաղաքային պաշտոնյաների, հայ համայնքի հոգևոր առաջնորդների, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների և համայնքային տարբեր շրջանակների մասնակցությամբ։ Հայոց ցեղասպանության հուշարձանը այդ ցանկում ներառելու աշխատանքներն իրականացվել են տևական ժամանակահատված և առաջնորդվել են նահանգային սենատոր Բոբ Արչուլետայի կողմից։

Մեծ Բրիտանիա
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը հունվարի 28-ին իրականացրել է իր առաջին դրամահավաքը, որի արդյունքում հանգանակվել է 36․000 բրիտանական ֆունտ։ Այս հաջող ձեռնարկն անշուշտ կնպաստի Հայ դատի հանձնախմբի կարողականությունների զարգացմանն ու համայնքի հետ կապի ամրապնդմանը։ Միջոցառմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոթոնը, Լիվերպուլի լորդ Ալթոնը, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենին, Քրիս Լոուն, Էնդրյու Ռոզինդելին և այլոք։

Ավստրալիա
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը դաշնային և Վիկտորիայի նահանգային խորհրդարաններում տարեսկզբին անցկացրել է «հայկական շահերի պաշտպանության շաբաթ», որին որպես հրավիրյալ մասնակցել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի համայնքային հարցերի պատասխանատու Գև Իսկաջյանը։ Վերջինս Կանբերայում հանդիպումներ է ունեցել և հայությանը հուզող հարցեր քննարկել սենատորներ Սիմոն Բիրմինգհամի, Մայքլ Սուքարի, Փոլ Ֆլեթչերի, Էնդրյու Բրագի, Սայվ Շարմայի և այլոց հետ։

Նույն ժամանակահատվածում Մելբրոնում և Սիդնեյում անցկացված հանգանակության երեկոների ընթացքում Հայ դատի աշխատանքներն առաջ մղելու համար ընդհանուր առմամբ հանգանակվել է շուրջ 155․000 ավստրալիական դոլար։

Լիբանան
Հայ դատի Լիբանանի հանձնախումբը հունվարի 20-ին, լիբանանյան լրատվամիջոցներին հղված նամակով, ներկայացրել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մանրամասները՝ տեղեկություններ տրամադրելով առհասարակ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա»։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}