
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Պապի վիճակը շարունակում է մնալ կրիտիկական։
«Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնչառական երկարատև նոպա է ունեցել, անհրաժեշտ է եղել թթվածին: Արյան այսօրվա թեստերը նաև բացահայտեցին թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակի իջեցում -խմբ.), կապված անեմիայի հետ, որը պահանջում էր արյան փոխներարկում»,- ասվում է Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: