
Ճանապարհների վիճակը՝ ժամը 9:35-ի դրությամբ
Փետրվարի 22-ին՝ ժամը 9:35-ի դրությամբ, Անիի, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցաբար։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Աշոցքի, Ամասիայի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
Արարատի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի, Վարդենիսի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։