
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
Նրա խոսքով, երբ Փաշինյանի աթոռին վտանգ չի սպառնում, այդ ժամանակ բարի է. «Ժամանակին ասում էր՝ ժողովուրդը կարող է հայհոյել, տոլեռանդ եղեք, թող մի քիչ էլ մեզ քրֆեն։ Այդ ժամանակ իր աթոռին վտանգ չէր սպառնում։ Իր աթոռը հենց մի քիչ սասանվում է, դողում է տակը, արագ-արագ սկսում է հնարավոր բոլոր վտանգավոր օջախները փակել։ Մեր խնդիրն է շատացնել հնարավոր բոլոր վտանգավոր օջախները»։
Ն.Մալյանի խոսքով, այս երկրում կա մի մարդ, ով ամեն օր կատաղի կռիվ է տալիս, որպեսզի մեկ օր ավելի մնալ իշխանության։
«Նրա դեմ պայքարելու մի ձև կա՝ ամեն օր կատաղի կռիվ տալ, որ նա մեկ օր շուտ հեռանա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
- Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
- Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
- Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
- Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
- Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
- Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
- Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
- Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
- Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը