
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտնեց, որ քննչականը մտնում է դատարան հասարակական-քաղաքական գործիչ Է.Ղազարյանի վարչական հսկողության խափանման միջոց կիրառելու համար, միաժամանակ բացակայելու արգելք կիրառել։
«Դատարանից որպես վարչական հսկողություն պահանջվում է՝ մեղադրանքում նկարագրված գործողություններ չանել։ Մեղադրանքում նկարագրված են կոնկրետ ինչ-որ դատավորների նկատմամբ ինչ-որ արտահայտություններ։ Նաև նշում են՝ խոսքը վերաբերում է, ըստ էության, այդպիսի տպավորություն է համենայնդեպս ստացվում, ցանկացած անձի նկատմամբ նման բնույթի քննադատական գործողություններ։
Ստացվում է՝ դատավորներով մտնում են դատարան, անցում են կատարում ընդհանրապես ինչ ասի, օրինակ՝ այս ինչ գործողությունն իրենից ներկայացնում է ապօրինություն, կարող են ասել՝ անպարկեշտ արտահայտություն է, բերեք կալանքի։ Անհրաժեշտ է այս ամենի դեմն առնել։
Այսինքն, դատավորների հետ կապված հարցերով դուռը բացում են ու տեսնում են՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Ավինյանին և մյուսներին չի կարելի քննադատել։
Սա միանշանակորեն ոչ իրավաչափ քրեական հետապնդում է, քաղաքական, խտրական հետապնդում է։
Այս դատավարությունն ուղղակիորեն էդգար Ղազարյանին լռեցնելու մասին է, դրանից հետո ինչի մասին խոսի, մեջը մի թեթև բացասական երանգի արտահայատություն լինի, Էդգար Ղազարյանին կտանեն կալանքի»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում 2-5 տարի ազատազրկում:
Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր ժամը 15։00, Մասիվի դատարանում։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
- Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
- Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
- Էդգար Ղազարյան. Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա լինելու են դատախազներն ու քննիչները
- Տխմարը չի հասկացել, որ բնությունն ինձ ստեղծել է իր հախից գալու համար. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար. Ռուբեն Մելիքյան
- Կանգնել բարձր գոռացել եմ, որ կառավարության անդամների ուղիղ կեսը էշի մեկն են. Արսեն Բաբայանի անեկդոտը՝ էդգար Ղազարյանի մեղադրանքի մասով
- Էդգար Ղազարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե