
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին կհրապարակվի որոշումը։ Դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Բավական հետաքրքիր նիստ էր։ Ամեն դեպքում բովանդակային առումով բավական հետաքրքիր քննարկում էր, ներկայացրեցինք այս քրեական հետապնդման ողջ լրջությունն, որ սա անհատի նկատմամբ քրեական հետապնդումից զատ նոր տեսակի քրեական հետապնդում է խոսքի ազատության նկատմամբ։ Այստեղ մեղադրյալի աթոռին ոչ միայն և ոչ այնքան Էդգար Ղազայանն էր, որքան խոսքի ազատությունը մեր երկրում։
Հույս ունենք՝ դատարանը հաշվի կառնի մեր կողմից ներկայացված փաստարկները»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ինչն ենթադրում է 2-5 տարի ազատազրկում:
Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցը քննում է դատավոր Գարիկ Աբելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
- Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
- Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
- Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
- Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
- Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
- Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
- Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
- Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
- Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն