
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում»,-հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Էդգար Ղազարյանը սկզբունքային մոտեցմամբ, համակարգված խոսում է, իր խոսքը շատ դեպքերում ավելի մեծ տարածում է ստանում։
«Ինձ թվում է՝ ինքը վախենում է Էդգարի աշխատասիրությունից, հիմնավորված, հետաքրքիր մատուցմամբ, հումորով կարողանում է մարդկանց ներկայացնել իրականությունը։ Փաշինյանը վախենում է իրականությունից»,- ասաց Վ.Սաղաթելյանը։
Նա չբացառեց, որ Փաշինյանը չի ուզում այս ժամանակահատվածում հանրային մեծ ընկալում ունեցող մարդիկ ալտերնատիվ մեկնաբանում տան, որն ավելի օբյեկտիվ է, փաստարկված կարողանում են իրենց ասածներով մերկացնել ու ցույց տալ, թե ինչ դավաճանական, թշնամական գործընթաց է, որն իրականացվում է ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։
«Նիկոլը լավ օրի չէ»,- ասաց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
- Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
- Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
- Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
- Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
- Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
- Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
- Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
- Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
- Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
- Էդգար Ղազարյան. Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա լինելու են դատախազներն ու քննիչները
- Տխմարը չի հասկացել, որ բնությունն ինձ ստեղծել է իր հախից գալու համար. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար. Ռուբեն Մելիքյան
- Կանգնել բարձր գոռացել եմ, որ կառավարության անդամների ուղիղ կեսը էշի մեկն են. Արսեն Բաբայանի անեկդոտը՝ էդգար Ղազարյանի մեղադրանքի մասով
- Էդգար Ղազարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե
- Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան