
Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված. Հայտարարություն
Գյումրիի նախկին քաղաքապետ. Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած Վարդան Ղուկասյանի գրասենյակը հանդես է եկել «հերթական պետական բռնաճնշման» մասին հայտարարությամբ.
«Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված, որոնք փաստացի խաթարում են մեր գրասենյակի բնականոն աշխատանքը և մեզ այցելած քաղաքացիներին հարցուփորձ անելով վախ ներարկում:
Տապալված օպերացիայից հետո, իշխանությունը այժմ ճանապարհներ է փնտրում կաշկանդելու Վարդան Ղուկասյանի գրասենյակի աշխատանքն ու վախի մթոնոլորտ ձևավորում նրա համակիրների շրջանակում:
Սա ոչ միայն անընդունելի և անհավասար մոտեցում է սպասվող ընտրապայքարում, այլև անօրինական ու անբարոյական: Սրանով ևս մեկ անգամ պատռվում է իշխանությունների «դեմոկրատ» դիմակը և ապացուցվում, որ այն ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ազատ են արձակվել
- Հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը