
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն էլ փորձել էր սրբագրել եղբոր քայլը, ջնջել է իր գրառումը։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավորուհին, իրեն հասանելի տրամաբանությամբ, փորձել է լղոզել արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող իր եղբոր գրառումը՝ այդ քաղաքական ուժին բնորոշ քստմնելի ոճով մեղադրելով գրառումը հրապարակած անհատներին, ուստի ստիպված եմ տեղադրել նաև այդ տիկնոջ եղբոր նամակագրությունը, որով մարդն, ի տարբերություն իր քրոջ, ընդունում է սեփական սխալը և պատճառաբանում, որ պահի ազդեցության տակ է արել։
Տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ընդամենը ներողություն խնդրել հասարակությունից՝ օգնական-եղբոր վարքագծի համար»։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ արել է մեկնաբանությաուն՝ «ղարաբաղցի ես, թե հայ?», իսկ քույրը փորձել է սրբագրել նրա ասածը, թե «եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի;
Որևէ խտրականություն լինել չի կարող»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
- «Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի» բառերը, սա պարզապես աշխարհագրական տարբերություն է»․ ՔՊ-ականը՝ եղբոր գրառման մասին
- Ինչո՞ւ չեք կալանավորում. Փաստաբանն իրավապահների ուշադրությունն է հրավիրում Հայկո Պալյանի մեկնաբանություններին