
«Հրապարակ». ՔՊ գրասենյակ տանող մասն ամբողջությամբ մաքրվել է ձյունից, իսկ մնացածը՞
«Հրապարակ» թերթը գրում է.
«2 օր շարունակ տեղացող ձյունը խուճապի է մատնել իշխանությանը: Տպավորություն է, որ ոչ թե ձյուն, այլ երկնքից կրակ է թափվում։ Իսկ երեկ պետականգերատեսչություններում 16.30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն։ Իշխանությունը վախեցել է, որ նախորդ օրվա աղմուկը կկրկնվի, և կրկին համացանցում լուսանկարներ կհայտնվեն, թե ինչպես են մարդիկ ոտքով տուն գնում, և ինչպես են վարորդները հրաժարվում ավտոբուսները վարելուց։
Մարդկանց հատկապես զայրացրել էր այն, որ Սայաթ-Նովայի` ՔՊ գրասենյակ տանող մասն ամբողջությամբ մաքրվել էր ձյունից, և ՔՊ-ական լիդերները տաք ու հարմարավետ գրասենյակում նախաձեռնող խմբի նիստ էին անում, որին մասնակցում էր նաև Տիգրան Ավինյանը: Իսկ նիստում քննարկում էին Փարաքարի ընտրություններում հաղթելու հարցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։