
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել: Այս վիրուսային խայտառակ իրավիճակը չի շրջանցել նաև բանակը։
Եվ այսպես , Հայաստանում գործում է մի կառույց, որի անունն է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (ՀՎԿԱԿ), որը ՀՀ ԱՆ ենթակայության է, պատասխանատու է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների համար։ 2022 թվականի ամռանը Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում, իսկ 2024 թվականի գարնանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում Անահիտ Ավանեսյանը տնօրեն նշանակեց Ստեփան Աթոյանին, որը ուիգմորների Զավեն Քոլոյանի ընկերն է։
Ըստ Առողջապահության նախարարության մեր աղբյուրների, հենց նա է Աթոյանին Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում տնօրեն նշանակելու մեջ ներդրում ունեցել ։ Իսկ ինչու Վանյանին փոխեցին Աթոյանով՞։ 2024 թվականի սկզբին Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի ղեկավարությանը «գլխատելու» և այնուհետ մարզային կենտրունները փակելու պատճառները թաքնված են 2023 թվականի մարտին Հայաստանում գրանցված կարմրուկի առաջին դեպքերի հետ։
Հիշեցնեմ, որ կարմրուկի առաջին դեպքերն արձանագրվեցին Ավանեսյանի «սրտի» հիվանդանոցում՝ Ուիգմորում, որի առաջին պետպատվերի գումարը 600 մլն էր։ Ընդ որում, վարակի աղբյուրը եղել էր կարմրուկով վարակված բուժաշխատողը, այսինքն խոսքը գնում էր ներհիվանդանոցային վարակի մասին։
Նորմալ առողջապահություն ունեցող երկրներում մանկաբուժական հիվանդանոցում բուժվող մանուկներին կարմրուկով վարակելը, ապա երկրով մեկ կարմրուկ տարածելը՝ տվյալ հիվանդանոցի համար կլիներ ճակատագրական, բայց մեր երկրում այդ կլինիկան բարգավաճում է, քանի որ պետական փողերի հոսքը և հովանավորչությունը չի պակասում։ Սկզբում փորձել են թաքցնեկ Ուիգմորում կարմրուկի դեպքերը, սակայն Վանյանը <<համարձակություն>> էր ունեցել կատարել իր ամենակարևոր գործառույթը՝ ֆիքսել կարմրուկի տարածման աղբյուրը` քիչ չէ, դեռ մի հատ էլ ամենօրյա կոնտրոլի տակ է պահել Ուիգմորը։
Արտավազդ Վանյանը ստեղծում է կարմրուկով հիվանդների հայտնաբերման զանգերի կենտրոն, որտեղից զանգում են Ուիգմորում բուժվածներին, որը, ըստ օդում կախված լուրերի , դուր չի գալիս նախարարին ու մեծ կոնֆլիկտ է առաջանում։ Արդյունքում ՀՎԿԱԿ-ի տնօրեն է նշատակվում մի մարդ, որը չի վերլուծում ,այլ ընդհամենը կատարում է հանձնարարականներ, որի արդյունքում ունենք վիրուսային անվերահսկելի իրավիճակ, պրոֆեսիոնալների կրճատումներ, չինական ներդիրով անհասկանալի ծագման պատվաստանյութեր և այլն․․․․»։