
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով։ Կա երկուսի մեկտեղումը կարելի է անվանել «turkish smart power»։
Ուրեմն ինչպես է կիրառելու սա` փորձելու է ստեղծել որոշակի հանրային հենարան Հայաստանի ներսում (չզարմանաք, այդպիսիք անպայման կգտնվեն), հետո փորձելու է ինչպես Գերմանիայում, Բուլղարիայում` ընդհուպ մինչև թուրքամետ կուսակցության հիմնում, իսլամական քարոզչական թեզերի ներմուծում, հատկապես ամենազգայուն թեմաներով մեր սրտի լարերի վրա խաղալով. «բռնկ իսլամացված հայերի» խնդիրը միջնորդավորված շահարկելով փորձելու են համակրանք ստեղծել իսլամադավանների նկատմամբ։
Սրանից հետո բնականաբար արդեն սեփական հենարան ստեղծելով սկսվելու է ՀՀ ներքին օրակարգը ձևավորելու գործընթացը, նայեք Աբխազիային, նայեք Բուլղարիային, Հունգարիային, Գերմանիային...
Ամեն փայլող բան դեռ ոսկի չէ...