
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դիեմաց հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով կայացած դատական նիստում հրապարակած որոշումը։
նա նշեց, որ իրականություն դարձավ այն մտավախությունը, որ այդ քայլն ուղղված է Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակելուն։
«Սահմանափակվեց Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը, բայց այն միայն վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին և հարկադիր կատարողներին»,-հայտնեց Ռուբեն Մելիքյանը։
նա նշեց, որ Ղազարյանը վարչական հսկողության տակ է և իրավունք չունի նրանց մասին հրապարակային արտահայտվել։
Փաստաբանը հայտնեց, որ դատարանի այդ որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
- Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին