
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Մադո Վարդանյանը իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ու վարորդների ինքնությունը։
«Opel Combo»-ի վարորդ Մ․ Վարդանյանը, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում և ավտոմեքենայի անվադողերը եղել են ամառային»,-հայտնում է shamshyan.com։