
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է.
«Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։
Գծապատկերը ցույց է տալիս երկու իրականություն՝
ՏՏ և բանկային ոլորտի իրական աշխատավարձը 2018թ․ 430 հազարից հասել է 850 հազար դրամի
Մնացած ոլորտներում իրական աշխատավարձը 181 հազարից հասել է ընդամենը 230 հազար դրամի
Սա նշանակում է, որ տնտեսական աճի պտուղները հավասարապես չեն բաշխվում։ Մինչ ՏՏ ոլորտը Երևանում ծաղկում է, մարզերում և այլ ոլորտներում աշխատավարձերի աճը համեստ է։
Պարզ օրինակով՝ եթե 2018թ․ Հայաստանում 5 անձ պայմանականորեն աշխատում էր 1,2,3,4 և 5 դրամ և միջինը 3 էր, ապա այժմ նույն 5 անձը պայմանականորեն վաստակում են 1,2,3,4 և 10 դրամ, ինչը միջին աշխատավարձը դարձրել է 4 դրամ։
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել։
[ Տեխնիկական՝ ըստ ճյուղերի խմբավերման միջինի հաշվարկի բանաձևը Σ(x*w) / Σ(w) ]