
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, ուղղակի ծիծաղելի է»,-ավանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի առաջ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Հիշեցնենք, որ դատարանն այսօր պետք է հրապարակի հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամաբ հարուցված գործող որոշումը։
Նա նշեց, որ Հայաստանում գործ ունենք դասական բռնապետական և կամայականություններով առաջնորդվող իշխանությունների հետ։
«Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում»,-ասաց Զաքարյանը։
Նա հայտնեց որ իշխանությունների ապօրինի գործողությունների շղթան դարձել է սովորական երևույթ։
«Իսկ եթե Էդգար Ղազարյանին քրեական հետապնդում են նախաձեռնել խոսքի ազատության համար, ուրեմը իշխանությունների հասցեին արած հայտարարությունների համար մեր ժողովրդի մեծամասնությանը պետք է հայտնվեն նուն վիճակում», ասաց Զաքարյանը։