
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Անահիտ Գ․-ն և հայտնել, որ քիչ առաջ Մաշտոցի 1 հասցեում գտնվող «Սուրբ Սարգիս» եկեղեցու նստարանին թողել է պայուսակը մոտեցել է խորանին վերադարձել և նկատել, որ պայուսակը բացակայում է։
Ըստ տուժածի հայտնածի պայուսակի մեջ եղել է գումար, ոսկյա վզնոց, արծաթյա զարդեր, բանկային քարտեր: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։