
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե մասամբ կսթափեցներ թուրքական քարոզչության համախոհների նկրտումներին և վերջիններս կդադարեցնեին այդ մարդկանց թիրախավորելու իրենց անպատասխանատու վարքագիծը։ Լավ է, որ առայժմ դեռ մանիպուլյացիաների են դիմում՝ արդարանալով, թե իբր իրենց ճիշտ չեն հասկացել, բայց այսպես շարունակվելու դեպքում, դրա կարիքն էլ չի լինի։ Չեք ուզում այդ անասելի զրկանքներ կրած մարդկանց աջակցել, գոնե մի նսեմացրեք։
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի, ուղղակի չեն տեսնում, որ աշխարհը բեկումնային, արմատական վերափոխումների փուլում է, վերանայվում է ողջ արժեհամակարգը, և այդ համատեքստում շատ երկրներ ձգտում են ազատվել կեղծ ժողովրդավարական, պետությունները ներսից կազմաքանդող պատրանքներից, կողմնորոշվել և խելամիտ, հեռանկարային լուծումներով էլ ավելի շահեկան դիրքում հայտնվել, ոչ թե տեղում դոփելով և համազգային շահերն անտեսող անմիտ համառությամբ միմյանց արժանապատվությունը նսեմացնելու, պառակտումներ հրահրելու վարքագիծը դրոշակ դարձնելով, ընտրանքային մեթոդաբանությամբ խոսքի ազատությունը ճնշելով անդառնալիորեն դուրս մնալ լուսանցքից ...»;
Հարակից հրապարակումներ`
- Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
- Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան