
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։
«Եթե Ուկրաինայի խաղաղության համար ձեզ իսկապես շատ է պետք , որ ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ։ Կարող եմ այն փոխանակել ՆԱՏՕ-ի հետ, եթե անհապաղ նման պայմաններ լինեն»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահը։
Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք ջախջախիչ հայտարարություններ է արել Վլադիմիր Զելենսկու հասցեին։ Նախագահը նրան դիկտատոր է անվանել և մեղադրել ընտրություններից հրաժարվելու մեջ։ Նրա կարծիքով՝ Զելենսկին ցանկանում է շարունակել ռազմական գործողությունները՝ կերակրման տաշտը պահպանելու համար։
Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսի 20-ին։ Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Նա հայտարարել էր, որ քվեարկությունը ճիշտ ժամանակը չէ։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին մոտ ապագայում Վաշինգտոնի հետ հանքային գործարք կստորագրի
- Զելենսկին ստում է թե մերժել է ԱՄՆ-ի առաջարկած հանքային գործարքը. Ռուբիո