
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները պարտություն է անվանել՝ ընդունելով դրա համար իր պատասխանատվությունը։
«Սա դառը արդյունք է կուսակցության համար, դա ընտրություններում պարտություն է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բեռլինում SPD-ի կենտրոնակայանում՝ կիրակի օրը կայացած քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո ասել է Շոլցը ։
Շոլցը նշել է, որ 2021 թվականի ընտրություններում կարողացել է հաղթանակ տանել SPD-ի համար, սակայն վերջին քվեարկության պարտությունը նույնպես իր պատասխանատվությունն է։
«Ես պատասխանատվություն եմ կրում այս արդյունքի համար»,- ասել է կանցլերը։ Նա նաև շնորհավորել է պահպանողական դաշինքի Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։
ARD հեռուստաալիքի exit poll-ի համաձայն՝ ընտրություններում հաղթում է CDU/CSU դաշինքը՝ հավաքելով ձայների մոտ 29 %-ը, սոցիալ-դեմոկրատները՝ պատմականորեն ցածր՝ 16 % արդյունքով, երրորդ տեղում են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից հետո։