
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ ապագա ենթադրյալ աշխատանքն իրենից ներկայացնելու է հետևյալը՝ բոլորից շուտ գալու եմ գործի, բոլորից ուշ գնալու եմ գործից, եթե պետք լինի՝ չեմ էլ գնալու գործից»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ ասաց Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտարարած պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Նա նշեց, որ պատերազմից հետո, երբ տեղի ունեցան 2021 թվականի ընտրությունները, իր ուղեղում անընդհատ պտտվել է այն միտքը, եթե գա այնպիսի ժամանակահատված, երբ որ այս իշխանության թուլացվածության աստիճանն այն մակարդակի լինի, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունքում հնարավոր լինի իրենց Հայաստանի երկրորդ քաղաքից վտարել, ապա ինքն այդ շանսը ոչ միայն օգտագործելու է, պատրաստ է լինելու օգնել, որպեսզի դա տեղի ունենա։ Նրա խոսքով, բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ այդ փուլը հասունացել է։
«Ինձ համար նաև շատ կարևոր էր, որ որդիս բանակից վերադառնա տուն։ Հասկանում էի, որ իմ յուրաքանչյուր անզգույշ շարժում, կարող էր գուբախտի պատճառ հանդիսանալ ու ինքը երկար ծառայել։ Երբ տղայիս հետ տուն էինք գալիս, ունեցանք հետաքրքիր զրույց, ասաց՝ կարդացել եմ հարցազրույցդ, ինչո՞ւ չես ուզում փորձել։ Ասացի՝ ինչու փորձեմ, պատասխանեց՝ չեմ ուզում դու էլ միշտ խոսացող մնաս, ինձ թվում է պետք է փորձես»,- մանրամասնեց Ռ.Մխիթարյանը։
Ըստ նրա, պետական պաշտոնի հավակնություն ունեցող բոլոր մարդիկ պետք է ունենան հստակ հիմնավորում, թե իրենց որդիները ինչու համար չեն ծառայել բանակում, եթե ծառայել են՝ փառք ու պատիվ իրենց։
«Դա կարևոր է սոցիալական արդարության և համերաշխության համար։ Եթե մենք դա չանենք, ապագայում բոլոր լեգենդները շարունակվելու են, որը չպետք է շարունակվի։ Մեր պետության 30 տարվա կյանքի քայքայիչ գործոններից մեկն այն է եղել, որ լեգենդների կողքը եղել է նաև այն իրականությունը, որը շարունակվում է նաև հիմա։ Ունենք արտաքին գործերի փոխնախարար, որը գիտության ասպարեզում չգիտենք ինչ է արել, բայց գիտենք ինչքան անճաշակ նասկիներ է հագել ինքը»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Նա վստահ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում չի հաղթելու. «Վստահ եմ, որ Գյումրիում գրանցելու եմ հրաշալի արդյունք, այնպիսի արդյունք, որը հիմք է հանդիսանալու պնդելու, որ իմ մասնակցությունն այս ընտրություններին ոչ միայն պետք էր, կարևոր էր, այլ ճանապարհ է ցույց տալու, թե ինչպես է պետք ձերբազատվել Հայաստանում «նիկոլական հորդայից»։
Գյումրին կարող է հանդիսանալ Հայաստանում այն քաղաքը, որն իր օրինակով ցույց տա, որ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի, ինչը չստացվեց Երևանում։
Ունեմ ներքին զգացողություն, որ Գյումրիում դա ստացվելու է, ունեմ ներքին զգացողություն, որ հաղթելու եմ, մնացածի մասին կխոսենք մարտի 31-ին»։
Հարակից հրապարակումներ`
- Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը Աշոտիկի բերնի՞ց է կտրում. Ռուբեն Մխիթարյան
- Որդիս բանակից վերադարձավ, իրար հետ կարճ շատ կարևոր զրույց ունեցանք. Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրու ընտրություններին մասնակցելու որոշման մասին
- Եթե Վ. Ղուկասյանը մեղավոր է, ինչի՞ է էս ժողովրդավարության բաստիոնի շուշաթարշ ղեկավարը հիշում դրա մասին հենց ընտրարշավի մեկնարկից առաջ. Ռուբեն Մխիթարյան
- Գյումրու 85-ամյա վարսավիրանոցը պետք է դառնա պարտադիր այցելության վայր. Ռուբեն Մխիթարյան
- Ձեր Սարիկը մեր Ձորիկին վնաս չէ. Ռուբեն Մխիթարյան
- Գյումրիում, Նիկոլը քաղաքապետարան է մուտքագրել բաց հարթակում ընդդիմախոսներին հայհոյող անգրագետ մի զանգվածի. Ռուբեն Մխիթարյան
- «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաագրեսիվ պայքարը տանում է Ռուբեն Մխիթարյանի դեմ
- Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները սանձազերծել են համացանցային արշավ, վերջնանպատակն ընտրությունների տապալումն է. Մելիքյան
- Պատասխան բըդի տաք ընոր համար..Ռուբեն Մխիթարյան
- ՔՊ-ի ԺՊ-ն. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանի շպագատի մասին
- Ռուբեն Մխիթարյանը Գյումրու ընտրություններում կգլխավորի «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը
- Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց՝ մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններին օրվա իշխանություններին տապալելու նպատակով