
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Դերասանուհու խոսքով, նա մի քանի ամիս անցկացրել է մերկապարուհիների ճամբարում, որտեղ կատարելագործել է ձողի վրա պարելու իր հմտությունները։ Դերասանուհուն անհրաժեշտ էր դասընթացներն՝ ավելի իրատեսական խաղալու համար։
«Ես բավական հաճախ մարզվել եմ ձողի վրա և գնացել եմ մերկապարուհիների ճամբար, որտեղ ինձ սովորեցրել են, թե ինչպես պարել և թրթռել, ինչը ստրիպտիզ ակումբի մշակույթում կարևոր մաս է, մի բան, որը ես չգիտեի, թե ինչպես անել», -kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է Մեդիսոնը:
Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի աշխատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։ Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառնալիքի ներքո, քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:
Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։
Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ դու նման ես իմ 18-ամյա դստերը: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։
Ֆիլմում հանդես են գալիս նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը, Վաչե Թովմասյանը։
Ֆիլմը մի շարք հեղինակավոր կինոփառատոներում արժանացել է գլխավոր մրցանակին։ «Anora»-ն ներկայացված է «Օսկարի»՝ մի քանի անվանակարգում։
Հարակից հրապարակումներ`
- Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը ճանաչվել է լավագույնը Critics Choice Awards-ում
- Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
- Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
- Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
- Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը ներկայացված է «Անկախ ոգու» մրցանակաբաշխության 6 անվանակարգում
- Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է
- Վաչե Թովմասյան. Շնորհակալ եմ Կարեն Կարագուլյանին, որ հենց ինձ է խորհուրդ տվել երկրորդ հայի կերպարի համար
- Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին
- Ավելի երջանիկ լինել չեմ կարող. Վաչե Թովմասյան
- Կարեն Կարագուլյանը, Վաչե Թովմասյանն ու Անին՝ Կաննի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված Anora ֆիլմում