
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս հրեշտակներից մեկի պատկերը։
«Ուզում եմ առաջարկել, որ սա լինի ռազմագերիների ազատության համար պայքարի խորհրդանիշ։ Կարծում եմ և տեղեկատվական, և հավատի, և լույսի, և արցախի, և Շուշիի հայկականության մասով առհասարակ մեր հայրենակիցների համար պայքարը մի տեսակ տարերային բնույթ է կրում, նաև համակարգելու խնդիր կա։ Փորձել եմ հոդվածներով այդ մասին բարձրաձայնել։ Առաջարկում եմ համազգային ապակենտրոն պայքար լինի, որոշակի բենդավորում է պետք։ Ես չգիտեմ՝ Շուշիի եկեղեցու հրեշտակից շատ ով կարող է լինել այս ճշմարտության բարձրաձայնման համար»,-նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանը։