
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրությանը ծառայություն մատուցող կառույց»,-ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ դեկտեմբերի 1-ին աշխատանքից ազատված մի քանի վարորդների հետ հանդիպման ժամանակ։
Հակոբյանը նշեց, որ վարորդները հայտնել են, որ աշխատանքի վերականգնվելու համար իրենցից պահանջում են, որ ներողություն խնդրեն ընկերության տնօրինությունից և դառնան ավտոբուսներում նրանց աչքերն ու ականջները։
Վարորդներից մեկը պատմեց, որ իրեն աշխատանքից ազատել են դեկտեմբերի 3-ին, ոչ իր աշխատանքային հերթափոխի ժամանակ բողոքի ակցիային մասնակցելու համար, բայց հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատանքից ազատել են դեկտեմբերի 23-ին երտևեկության կանները խախտելու համար։
Հանդիպման ներկա նախկին աշխատակիցներն ասումեն, որ ընկերությունում գրասենյակային աշխատողների թիվն ուռճացված է, շատ են վարձատրվում են, իսկ հիմնական գործ անողների՝ վարորդների աշխատավարձը չեն ուզում բարձրացնել։
Սամվել Հակոբյանը ներկայացրեց գրասենյակում ստացած ահազանգերը, ըստ որոնց, ավտոբուսի ապակին կոտրելու համար վարորդից պահանջել են 200 հազար դրամ այդ պահին, իսկ եթե փակովի է փոխհատուցելու, ապա պետք է կրկնակի վճարեն։
Ըստ ավագանու անդամի՝ եթե վարորդը ցանկանում է «Ժոնգ թոնգ» մակնիշի ավտոբուսից տեղափոխվեմ «Ման» ավտոբուսի վրա, ապա պետք է վճարի 200 հազար դրամից սկսած։
«Տեղեկություն ենք ստացել, որ 58 համարի ավտոբուսի վարորդը, որը չի ցանկացել հրահանգները կատարել և ուղևորներին ստիպել վճարել՝ ծեծի է ենթարկվել»,- հայտնեց Հակոբյանը։
Նա հավաստիացրեց, որ հիմնականում զուգարանների հարցը չի լուծվել, որոշներում էլ վարորդները պետք է վճարեն, որպեսզի օգտվեն։
«Քաղաքային իշխանություններ, դուք տապալել եք ձնամաքրումը, տրանսպորտի բարեփոխումնարն այդն պատճառով էլ Երևանում կոլապս էր»,-իր հերթին ավելացրեց ավագանում «Մայր Հայաստան» խմբակցության մյուս անդամ Գևորգ Ստեփանյանը՝ որպես հիմնավորում բերելով վարորդների խոսքը որ իրենց երկար տարիների աշխատանքի ընթացքում նման վիճակ չէր եղել։