
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է մղել իր թիմին։
sport.ru-ի հաղորդմամբ, մեկնարկային կազմում հայտնված Զախարյանը գոլի հեղինակ է դարձել 12-րդ րոպեին։ Ստանալով գնդակը տուգանային հրապարակի եզրում՝ նա դիպուկ հարված է կատարել մրցակցի դարպասի ձախ անկյունում։
Այս գոլը ռուսաստանցու համար առաջինն էր այս մրցաշրջանում, իսկ երկրորդը՝ «Ռեալ Սոսյեդադում» հանդես գալու ընթացքում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Զախարյանը ժամանակի զգալի հատված բաց է թողել վնասվածքից ապաքինվելու պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալ Սոսյեդադը» բացատրել է, թե ինչու Զախարյանը չի խաղում
- Ռադիմով. Գարունը որոշիչ կլինի Զախարյանի կարիերայի համար «Ռեալ Սոսյեդադում»
- Տոչիլին. Զախարյանը պետք է փորձի ապացուցել, որ ունակ է խաղալ մեկնարկային կազմում
- Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
- Զախարյանը պատրաստ է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա խաղին
- Արսեն Զախարյանը վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել է «Ռեալ Սոսյեդադի» կազմում
- «Ռեալ Սոսյեդադին» Արսեն Զախարյանը պետք է. Ակումբի խոսնակ