
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․
«Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ տերություններին` լինեն դրանք Արևմուտքից, Հյուսիսից, թե այլ տեղից եկած խոստումներ, կարող են զոհ գնալ այդ խարդավանքներին, երբ սկսում են իրապես հավատալ դրսից ներմուծված արժեքներին՝ անտեսելով սեփականը և նույնիսկ զոհաբերելով դրանք՝ հանուն այսրոպեական շահերի։
Աշխարհում վերջերս տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը՝ իր պարագլխի հետ միասին, հայտնվել է անվտանգային վակուումի մեջ՝ փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի՝ Թրամփի վարչակազմի հետ, մեկուսանալով Իրանից և փաստացի հույսը կապելով Թուրքիայի հետ։
•Վերջինս էլ Հայաստանից պահանջում է շարունակական զիջումներ՝ Ադրբեջանի բոլոր պահանջների կատարում, «Զանգեզուրի» միջանցք և այսպես շարունակ»։