
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ բարձրաստիճան պաշտոնյա պաշտոնական ընդունելության չարժանացրեց։ ՀՀ ներկայիս իշխանության վարած նման արտաքին քաղաքականությունը հողի վրա նվազեցնո՞ւմ, թե՞ ավելացնում են Հայաստանի անվտանգային ռիսկերը։
Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց Վերլուծաբան, APRI Armenia կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
▪Տեսնում ենք, որ տարբեր հարցերով Ռուսաստանի դերն այստեղ նվազեց։ Արցախում իրենք չկան, իսկ թուրքերը կան։ Օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանը նիստ էր անցկացրել և այնտեղ Բախտիար Արսայը՝ թուրքիայի գեներալն էր ներկա։ Նշանակում է ռուսական դիրքերը զրոյացան, իսկ թուրքիայինը չի փոխվել նրանք մնում են այնտեղ։
▪Ալիևը բացի կոշտ արձագանքներից, նաև պայմաններ դրեց Հայաստանի առաջ՝ ոչ թե խաղաղության օրակարգի համար պայման, այլ պատերազմի նախապայման։
▪Գուցե Թուրքիան լիովին չաջակցի Ադրբեջանին, այսպես կորչված «արևմտյան ադրբեջանական» հարցում, բայց անուղղակի իրենք միշտ պատրաստ են։ Ի դեպ, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» առաջին ներկայացուցչությունը պաշտոնապես բացվելէ 2024 թվականին Թուրքիայում։
▪Ադրբեջանն ունի իր երկարաժամկետ նպատակները տարածաշրջանում, որը համընկնում է Թուրքիայի հետ և Անկարան աջակցելու է իրեն։
▪Երբ հայաստանում ասում են, թե թող բեռնատարներն առանց որևէ խոչընդոտ, առանց կանգնելու անցնեն Սյունիքով Արցախից մինչև Նախիջևան, այն կոչվում է «միջանցք», քանի որ այնտեղ սահմանապահ ծառայությունը չի կանգնեցնում մաքսային ծառայություն չկա։ Այն, ինչը պահանջել է Ալիևը և Էրդողանը։
▪Իրանն, այսպես կոչված «արևմտյան ադրբեջան»-ի վերաբերյալ ակնարկ էր արել, երբ Թեհրանում հայտարարեցին, որ թույլ չեն տա տարածաշրջանում դեմոգրաֆիկ բալանսի փոփոխություն։ Այն վերաբերում է այն 300 հազար ադրբեջանցիներին, որոնց ցանկանում են բերել Հայաստան։
▪Այն գործընթացը. որ ԱԺ-ում տեղի ունեցավ, որևէ կապ չունի ԵՄ ինտեգրման գործընթացի հետ, որովհետև այնտեղ կան շատ հստակ կետեր, որոնք պետությունը պետք է անի անդամակցելու համար։
▪Վաշինգտոնում չեն սպասում Հայաստանին, ինչպես չեն սպասում Բրյուսելում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Շատ դժվար կլինի Հայաստանին աջակցել «միջանցքի» հարցով, երբ վերջինս պատրաստ է այն տրամադրել. Սերգեյ Մելքոնյան
- Սիրուց ատելություն 3 տարի է. Սերգեյ Մելքոնյանը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին