
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Խցանումների առաջացման 80 տոկոսը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ձյան հետևանքով Երևանում առաջացած խցանմումներին։
Ըստ նրա, խնդիր է հենց ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունը, երբ թեթև վթարների դեպքում ժամերով սպասում են և ստեղծում կիլոմետրանոց խցանումներ։
«Մարդիկ մեղավոր չեն, մարդիկ չեն կարող մեղավոր են լինել այստեղ, մարդիկ միգուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց։ Եթե այդ հանգամանքը հաշվի առնվի, ինձ թվում է, ԱՊՊԱ-ն պետք է հարց բարձրացնի՝ փոխհատուցի, թե ոչ։ Այդ համակարգը Երևանի համար աղետ է»,- նշեց նա։
Ավինյանի խոսքով, հիմնական խնդիրը եղել է Արաբկիր վարչական շրջանում. տեխնիկայի որոշակի, մի քանի ժամ ուշացման հետևանքով տեղի է ունեցել բավականին ծանր խցանում, այլ հատվածներում ևս եղել է խցանում, բայց ոչ այնքան դժվարանցանելի:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց. «Ամենօրյա կապի մեջ ենք եղել պարեկային ծառայության ղեկավարի հետ։ Երեք քննարկել ենք այդ հարցը։ Իրենց վիճակագրությամբ, պարոն Խուդինյանը չհասցրեց ողջ ինֆորմացիան տալ, այո, վթարների գրեթե կեսը եղել են անվադողերի պատճառով։ Ընդ որում, իրենք հատ-հատ արձանագրել են, որ եղել են դեպքեր, որ ամբողջովին մաշված են եղել ձմեռային սեզոնի անվադողերը, որոնք այս պայմաններում ամենամեծ խոչընդոտն են եղել երթևեկի համար, խոչընդոտ են դարձել հենց ավտոբուսների, մյուս տրանասպորտային միջոցների երթևեկի համար։ Սա եղել է լրջագույն պատճառ»։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարութան որոշմամբ՝ վարորդները կտուգանվեն, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։ Միայն այս տարի այդ կանոնը գործել է դեկտեմբերի 10-ից։
Ձմեռային անվադողերը պետք է մաշված չլինեն, ունենան 4մմ-ից ավելի բարձրություն։
Այդ ընթացքում ամառային անվադողերով երթևեկելու դեպքում վարորդը կտուգանվի 5000 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանին պետք է հասկացնենք, որ հրաժարական տալու ժամանակն է. Քաղաքացի
- Շնորհիվ Տիգրան Ավինյան ակտիվիստի հորդորների՝ բոլորն անցան բահերով պայքարին․ Վարդանյանը՝ ձյան դրական կողմերի մասին
- Ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 120սմ, երկու օրում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ
- Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային. Գագիկ Սուրենյան
- Դուք ուզում եք ձյունը վայելեք, ձյուն մաքրողները չեն ուզու՞մ. կվայելեն, ձյան կարոտը կառնեն ու կմաքրեն. Բաբկեն Պիպոյան
- Մարդիկ ոտքով են բարձրանում Մասիվ. Արմեն Մանվելյան
- Շուտով կհայտսրարեն՝ հանգիստ եղեք, ձյունը ֆեյսբուքում է, իսկ Երևանում ամենը բնականոն ընթացքի մեջ է. Քրիստինա Վարդանյան
- Մյասնիկյան պողոտայով մարդիկ ոտքով բարձրանում են տուն,հանրային տրանսպորը կանգնած է