
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը, այն մնացել էր չկառուցված, դատարկ, աղբահավաքման կենտրոն»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա ասաց, որ տարբեր ֆորմատներով տարբեր նախագծեր են քննարկել։
«Մի բանում համոզվելեմ, որ Կասկադ համալիրի վերաբերյալ ճարտարապետական հանրույթի միջև չկա մեկ կարծիք, կոնսենսուսային լուծում և դա է եղել պատճառը, որ երկու միջազգային նախագծերը դրվել են հանրային քվեարկության ասաց ավինյանը և տեղեկացրե, որ մեկը եղել է Դևիդ Հոթսենինը, մյուսը Ժան Միշել Վիլվոթինը։
Նրա խոսքով այդտեղ հաղթել է Ժան Միշել Վիլվոթի նախագիծ, որը դրվել է մրցույթի։
Ըստ ավինյանի՝ Կասկադի այդ հատվածում Երևանի քաղաքապետարանը միջոցներ չի ներդնում, այն կառուցվում է քաղաքապետարանի համար, որից հետո քաղաքապետարանը տարածքներ կհատկացնի կառուցապատման համար։
Նա նաև տեղեկացրեց, որ կառուցապատման ամբողջ ծավալն իրականացվելու է միաժամանակ և արժենալու է 20 մլրդ 46 մլն դրամ