
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ 2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։
Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն դրանց առավել մանրամասն ուսումնասիրելու համար անհարժեշտ կլինեն դիտողական սարքեր։
«Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։
Յոթ մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի կունենա 2040 թվականին։
«Մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2025թ. փետրվարի 28֊ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում:
«Շքերթը» տեսնելի կլինի փետրվարի 28֊ին նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։