
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։
ԿԽՄԿ հաղորդմամբ, 62 ընտանիք դիմել է՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։
«Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ»,- նշում են ԿԽՄԿ-ից։
557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։
3 անձ Արցախից Հայաստան է տեղափոխվել ԿԽՄԿ աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հարցերի պատասխանները միայն Աստված կտա․ անհետ կորածի հարազատ
- Աբազյանը մեզ ասաց, որ իրենք 1990-ականների անհետ կորածներով չեն զբաղվում. անհետ կորածի մայր
- Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները կհանդիպեն Անդրանիկ Քոչարյանի հետ
- Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան
- Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- «Հերիք ու բոլ եղավ»․ անհետ կորած զինծառայողի ծնողը սպառնում է ծայրահեղ քայլի դիմել
- Առաջիկայում հնարավոր է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում լինի ադրբեջանական կողմի հետ. ԱԱԾ տնօրեն