
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Այդ մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցմանը։
«Նշված 482 պատահարների մեջ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Երևանի պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են մաշված ձմեռային անվադողերով», – ասված է ՆԳՆ պատասխանում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 20-ին տեղի ունեցած խցանումների հիմնական մեղավորներ էր համարել վարորդներին։
«Մենք բազմիցս խոսել և զգուշացրել ենք ձյան տեղումների մասին։ Խցանումների պատճառների շուրջ 80%-ը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների վթարներով։ Այսինքն՝ վթարներն առաջանում էին հիմնականում այն մեքենաների դեպքում, որոնք դեռ ամառային անվադողերով էին»,-նշել էր Ավինյանը։