
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։