
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Մի բան էլ ասեմ.
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։
Միասնական Եվրոպան կմնա անցյալում, նրա փոխարեն ԱՄՆ հեգեմոնիայից ազատվելուց հետո Եվրոպայում մեր աչքերի առաջ հառնելու է Գերմանիան` որպես տեխնոլոգիական, արդյունաբերական ու ռազմական հսկան Եվրոպայի։
ԵՄ-ի մասին տարիներ հետո կպատմվեն «հին ու բարի» պատմություններ, որպես միասնական Եվրոպայի իդեալ։ Այստեղ ևս հայկական ընտրությունը դեպի ԵՄ կլինի ուշացված ու ժամանակավրեպ, ինչպես 100 տարի առաջ Հայաստանի ընտրությունը որպես Անտանտի դաշնակից այն պայմաններում, երբ աշխարհը փոխվում էր, փոխելով նաև առաջնահերթությունները։
Իսկ Գերմանիան, արժանիորեն կրկին կզբաղեցնի իր տեղը համաշխարհային ուժային բալանսի մեջ, ու դա համարեք 1945-ի ռեւանշ։
Հ.Գ. Սա առնվազն 1 տասնամյակ հետո կարդալու գրառում է»։