
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Բաղրամյանի համայնքային բաժնի ոստիկանները փետրվարի 22-ին Արտամետ գյուղի դաշտում նկատել են հրացանով որս անող մի տղամարդու։
Ոստիկանությունից հայտնում են, որ Արտամետ գյուղի բնակիչ, Որսորդմիության անդամ 64-ամյա տղամարդը հայտնել է, որ դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ, որոնք «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայում են։ Պարզվել է, որ այս տեսակի թռչնի որսն արգելված է:
Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
64-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: