
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանը։
Նա հայտարարեց, որ իր ապրումներից հետո երբ երկու օրվա մեջ ամեն ինչ փոխվեց, այն հրաշք էր։
Բաբախանյանը ասաց, որ երբ Բելառուսի պաշտոնյաներն իրեն տարել են հանդիպման, նա ոչնչից չի օգտվել, մտածել է ուտելիքի մեջ նյութ են լցրել, որ քնացնեն ուղարկեն Ադրբեջան։ Շատ ուրախացել է երբ իր դեմ է դուրս եկել Գագիկ Ծառուկյանը, բայց նորից մտածել է, թե միգուցե ադրբեջանցիները նրա կրկնօրինակին են սարքել, որ ինքն իր հոժար կամքով ինքնաթիռ նստի։
Բելլան հայտնեց, որ ծնողները մահացած են, սակայն Հայաստանում ապրում է իր եղբայրը։
Հիշեցնենք, որ նախորդ օրը Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, հայտնել էր, որ Ծառուկյանը մինչ այս օգնել էր Բելլային կարգավորել իրավական հարցերը, նրան հրավիրել է Հայաստան։
Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Վերջերս նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն՝ հավելով, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։
Գագիկ Ծառուկյանը կարողացել էր կարգավորել խնդիրը։
Հարակից հրապարակումներ`
- Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
- Պողոսյան.Եթե պարզվի, որ իրականում Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է հայ բլոգեր, դա ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված քայլ է
- Լապշինը հայտնել է Բելառուսում հայ բլոգերի ձերբակալության մասին