
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․
«Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին սկանդալային հայտարարություն է արել` նշելով, որ իբրև թե Արցախը Ադրբեջանի մաս էր ճանաչվել, դեռևս 1991թ. Ալմա Աթիի հռչակագրի շրջանակներում:
Դեսպանը պարզապես ստում է: Եվ այս համատեքստում մի քանի կարևոր դիտարկում պետք է իրականացնել: Առաջին` եթե իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով էր Արցախը ճանաչվում Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում ինչի՞ շուրջ էր 20 տարուց ավել ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններ վարում: Երկրորդ` եթե իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով էր Արցախը ճանաչվում Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում ի՞նչ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում անում դեսպանի հայրենիք` Ֆրանսիան որպես համանախագահող երկիր:
Երրորդ` եթե իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով էր Արցախը ճանաչվում Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում, ինչի՞ մասին էին Փուլային տարբերակը, Ընդհանուր պետությունը, Մայնդորֆը, Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերը: Չորրորդ` եթե իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով էր Արցախը ճանաչվում Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում ինչու՞ էր 2016-ի ապրիլյան պատերազմից հետո` աշնանը Ալիևը լացակումած բողոքում, որ իրեն կուլիսների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Հինգերրորդ` եվ վերջապես եթե իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով էր Արցախը ճանաչվում Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում ինչու՞ էր ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023թ. հայտարարում, որ Փաշինյանը առաջին հայ ղեկավարն է, որ ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս: Թերևս այսքանը բավարար է փաստելու, որ դեսպանը պարզապես ստել է:
Եվ այդ համատեքստում հարց է առաջանում, ինչու է՞ դիվանագիտական բարձր ներկայացուցչության ներկայացուցիչը որոշել զբաղվել փաշինյանական ստերի էժանագին պրոպագանդայով»:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
- Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
- «Հրապարակ». Ֆրանսիա մեկնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ «մերժված այցից» հետո