
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ռիա նովոստին գրում է, որ, դատելով հրապարակած տեսանյութից, եվրոպացի պաշտոնյաներին հանդիպել են Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Կիև ժամանելուց հետո Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գրել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման 3-րդ տարելիցին իրենք այցելել են Կիև. «Մենք այսօր Կիևում ենք, քանի որ Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա է Եվրոպայի ճակատագիրը»: