
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․
«Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով կառավարությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ահռելի պետական պարտքի պայմաններում պատրաստվում է Լիդիանին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ: Մեր հարկատուներիս փողերը առանց մեզ հարցնելու տրամադրվում է մի ընկերության, որը բազմիցս ապացուցել է իր ոչ կոմպետենտ լինելը: ՀՀ կառավարությունը նորից մտնում է արկածախնդրության տակ՝ գրավ դառնալով հայաստանյան բանկերի համար։ 150 միլիոն դոլարի վարկը բանախոսում և երաշխավորում է մի կառավարություն, որը այս հարցում բացարձակապես լեգիտիմություն չունի:
Գնդեվազցիները հաղթեցին դատարանում, որը բողոքարկվեց նախարարությունների ու ընկերության կողմից վերաքննիչում , բայց անգամ դատական վճիռը և դատական գործի վերջնական ավարտը էս կառավարության համար ոչ մի նշանակություն չունեն:
Մհեր Գրիգորյանի ահ ու սարսափը IMF կառույցն է, որը նախընտրելի է, որ չիմանա իր արկածների մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
- «Լիդիանը» կարող է սնանկանալ, լուծարվել,բայց ամբողջ պարտականությունը ու մեծ բեռը մնալու է մեր պետության վրա. Վարդանյան